«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
06.06.2019 | 21:53

Մանվել Գրիգորյանին երեկ ուշ գիշեր Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ հայտնեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Գիշերը 12-ի սահմաններում առողջությունը կտրուկ վատացավ, և ստիպված եղան կանչել շտապօգնություն, ինչը մենք հորդորում էին դեռևս նախորդ օրը, և տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ», - ասաց Մկրտչյանը։ Փաստաբան Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը Դատապարտյալների հիվանդանոցում հրաժարվել էր բուժում ստանալ։ «Էն պահից, որ հրաժարվել էր, արդեն իսկ ակնհայտ էր, որ մի պահ գալու է էդ կոմատոզ իրավիճակը։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այնքան վատ է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյութատեխնիկական մասնագիտական բազան չի հերիքի էդ վիճակը պահել կայուն դիրքերում», - ընդգծեց փաստաբանը։


Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
«Ընդունման պահին վիճակը գնահատվել է ծանր, ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և այս պահին գտնվում է բուժման մեջ՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահին վիճակը գնահատվում է ծանր, որոշակի կոմպենսացված է վիճակը, որովհետև շատ բարձր թվեր էր արյան մեջ շաքարի պարունակությունը և ընդհանուր ինտոքսիկացիայի և որոշակի ռիստուպարոզ վիճակ էր մոտը», - նշեց Պետրոս Մանուկյանը։ Հարցին՝ դեռ ինչքա՞ն կմնա Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում, նա պատասխանեց. «Դժվար է ասել հիվանդանոցում ինչքան կմնա, բայց էսօրվա վիճակը գնահատելով՝ երևի 3-4 օր կգտնվի վերակենդանացման բաժանմունքում, այնուհետ վիճակը վերագնահատելով արդեն կկայացվի որոշում Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հետ՝ բուժումը կշարունակի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, թե՞ կտեղափոխվի նորից դատապարտյալների հիվանդանոց»։

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ