«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանի նախագահը շնորհավորել է Շվեդիայի թագավորին Ազգային տոնի առթիվ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Շվեդիայի թագավորին Ազգային տոնի առթիվ
06.06.2019 | 21:54

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդին՝ Ազգային տոնի կապակցությամբ: «Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»՝ ասված է ուղերձում։ Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ 16-րդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն է մաղթել:

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ