Հայաստանի և Արցախի միասնականության վրա որևէ մեկը կասկած չպետք է ունենա՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Ոչ մեկ կասկած չունենա մեր միասնականության վրա։ Մեր ներսի քննարկումները կարող են շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնանակությունը, խորհուրդ կտամ՝ չսխալվել։ Դա արտահայտվել է 1991-ից, վերջին անգամ՝ 2016-ի ապրիլին, որ որևէ մեկը մեր միասնականությունը չպետք է կասկածի տակ դնի։ Մենք ունենք հարցեր, ունենք բանավեճեր և այսպիսին է մեր հասարակությունը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։