«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վճռաբեկ դատարանի դատավորներն՝ ընդդեմ արդարադատության նախարարի

Վճռաբեկ դատարանի դատավորներն՝ ընդդեմ արդարադատության նախարարի
06.06.2019 | 21:59

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն առարկում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանի 9 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Պալատի դատավորների առարկությունը՝ 40 էջ, ԲԴԽ նիստում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը։ Նա նշեց, որ ԲԴԽ-ին արդարադատության նախարարի միջնորդությունն անհիմն է։ «Վճռաբեկ դատարանի դատավորներիս կողմից ներկայացված բողոքը վարույթ չընդունելը հիմնավորված է եղել, դատավորներն իրենց գործունեությունն իրականացրել են բարեխողճորեն։ Հակառակը՝ կարող էր դատական համակարգի բարեխղճությունը կասկածի տակ դրվել, եթե բողոքը ընդունվեր վարույթ», - հայտարարեց Ռուզաննա Հակոբյանը։


Պալատի նախագահի դիտարկմամբ, նախարարն անտեսել է բողոքի բովանդակային կողմը՝ հաշվի առնելով միայն արտաքին ձևը։ Ի վերջո, երևան եկած նոր հանգամանքը, որի համար էլ բողոքը ներկայացվել է Վճռաբեկ դատարան, ըստ Հակոբյանի, պետք է էական նշանակություն ունենար։
Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը հասել ԲԴԽ։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։ 2018-ի սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:
Բողոքը բերող անձը հետո շտկել է թերությունները և կրկին ներկայացրել, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2018-ի դեկտեմբերի 12-ին:


Բողոքը բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019-ի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019-ի ապրիլի 15-ին կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ դիմելու որոշում: Դատավորները կարծում են, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթի առկայությունը չէր կարող բավարար լինել կարգապահական վարույթ հարուցելու համար, քանի որ բացակայել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը:


Դատավորները ԲԴԽ-ին առաջարկում են մերժել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությունը: Վճռաբեկ դատարանի դատավորների պնդմամբ, Վճռաբեկ դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնելն իրական սպառնալիք է դատական իշխանության անկախության համար:
Սա առաջին անգամն է, երբ Հայաստանում բարձրացվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարց։

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ