Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության նախագհ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա վարչապետ, վկայում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո: Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պարտությունն ընտրություններում: Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից: Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել է քվեների 23,4 տոկոսը եւ խորհրդարանում դարձել երկրորդը: Աջ «Դանիայի ժողովրդական կուսակցությունն» թուլացրել Է դիքերը եւ հավաքել է քվեների 8,8 տոկոսը՝ 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ: