«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Դրանք ո՞վ են ընդհանրապես

Նիկոլ Փաշինյան. Դրանք ո՞վ են ընդհանրապես
06.06.2019 | 22:03

Կառավարության նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ «Խոսքը ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների վարձի 20 տոկոսի զեղչի հետ կապված է, իբր, նախարարությունը չեղարկել է այդ զեղչը», - ասաց նա։


Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ըստ ընթացակարգի այս գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ իրենք բոլոր դիմումները հավաքագրել են ու փոխանցումները կատարված են։ «Այսինքն՝ եթե մենք շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել, ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում ու թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին», - ասաց ԿԳ նախարարը։


«Էդ որ ասում եք՝ ասում են քաոսային իրավիճակ է, մարդիկ կան՝ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծվի, չեն կարողանում, որոշում են սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, պայթյունավտանգ իրավիճակ է, էդ նույն շղթայի տարբեր օղակներն են։ Ո՞նց կարելի է ընդհանրապես էդպիսի բան լինի, սա այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, նույն մարդիկ են ու սա արդեն, պարոն Վանեցյան, իսկապես ազգային անվտանգության խնդիր է», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի Հանրապետության դեմ։


«Ու այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է, լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք է լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք էս հարցերով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Արայիկ Հարությունյանն ասաց, որ երեկ կապվել է երկու բուհերի ռեկտորների հետ, որոնք չունեն նման տեղեկություն։ «Մենք այս ընթացքում երկրորդ փուլ ենք արել ապրիլյան պատերազմի մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, ևս մի փուլով նրանց հրավիրել ենք դիմել ու ստացել են իրենց զեղչերը, չեմ բացառում, որ մեկ-երկու հոգի կարող է լինեն, որ չեն հասցրել դիմել։ Ես տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ խոսեցի՝ մի հոգի կա, ով նոր է եկել արտասահմանից ու չի դիմել, ասել ենք, որ դիմեն, մենք անընդհատ ընդառաջել ենք», - ասաց ԿԳ նախարարը՝ հավելելով, որ այս հարցով որևէ բողոք նախարարությունը չի ստացել։


Վարչապետն արձագանքեց, թե սրանք հարցեր են, որոնք քննարկման առարկա ընդհանրապես չպետք է լինեն:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ