Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հաջորդ շաբաթ տեղի կունենա գործընկերության խորհրդի երկրորդ նիստը Բրյուսելում, որին մասնակցելու է ՀՀ պատվիրակությունը՝ լայն կազմով։ Կառավարության տարբեր մարմինները ներկայացնող տարբեր գործընկերներ միանալու են ինձ, որ մենք անցկացնենք գործընկերության երկրորդ նիստը՝ ամփոփելու համար այս ընթացքում տարված աշխատանքները և ուրվագծելու մեր աշխատանքները արդեն հաջորդ տարվա համար», - ասաց Մնացականյանը։
Նա հույս հայտնեց, որ հունիսի 13-ի նիստի ժամանակ կհաստատվի նաև ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը։ «Ճանապարահային քարտեզը հաստատվել է վարչապետի որոշմամբ։ Մենք նախատեսում ենք, որ հունիսի 13-ին այս փատաթուղթը կարժանանա վերջնական հաստատման և ճանապարհային քարտեզը կլինի ՀՀ և ԵՄ համատեղ սեփականությունը», - ասաց նա: