ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որ ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել, ասել է, որ համակրելի մարդ է, նրան նորմալ, լրիվ չեզոք է վերաբերվում: «Բայց եթե կիրառենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և Աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», – ասել է Պուտինը: Նա առաջարկել է, որ այդպես նախագահ ընտրեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, վարչապետ ընտրեն Մեծ Բրիտանիայում: «Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են, ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի: Կանոններ պե՞տք է լինեն, թե ոչ», – ասել է Պուտինը: