«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԳ նախարարությունը նախատեսում է վերանայել դեսպանատներում Հայաստանի դիվանագիտական անձնակազմի ներկայացվածությունը

ԱԳ նախարարությունը նախատեսում է վերանայել դեսպանատներում Հայաստանի դիվանագիտական անձնակազմի ներկայացվածությունը
06.06.2019 | 22:08

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորում է որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայության անհավասար բաշխվածությանն անդրադառնալը և որոշ դեսպանատներում ներկայացվածությունն ընդլայնելը: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետաքրքրվեց, թե կան ծրագրեր` եվրոպական երկրներում նոր դեսպանատների բացման կամ անձնակազմի ավելացման հետ կապված:


«Հայաստանի դիվանագիտական ներկայությունն աշխարհում ապահովելը շարունակական և բարդ գործընթաց է, կապված է ֆինանսների հետ: Ընդհանուր առմամբ, Եվրոպայում մեր ներկայությունը բավարար չէ, բայց բավականին հագեցված է: Որոշ տեղեր կան, որտեղ ուշադրությունն անհրաժեշտ է, հիմա արդեն կուժեղացնենք: Այս տարվա կարևոր նպատակներից մեկն է արդեն եղած ռեսուրսներով կարողանալ ամրապնդել մեր ներկայությունն աֆրիկյան մայրցամաքում: Եվրոպայից բացի, կան այլ ուղղություններ, որոնց նույնպես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Անհրաժեշտ է նաև մեր դիվանագիտական ներկայության օպտիմալացում: Մենք այսօր ներսի և դրսի ներկայության անհամաչափություն ունենք: Ուժեղացնում ենք ռոտացիոն սկզբունքը, բայց կան դեսպանություններ, որ ոչ բավարար չափով ներկայություն ունեն»,-ասաց նախարարն ու հավելեց, որ կան դեսպանություններ, որտեղ ներկայությունը 1+1 է:


Նա նաև նշեց, որ բազմակողմ դիվանագիտության մեջ կան դեսպանություններ, որտեղ 4-5 հոգի են ներկայացված, բայց կազմակերպության ծավալն այնքան մեծ է, որ ամենափոքր ներկայությունը մյուս երկրների համեմատ ունի Հայաստանը: «Սա նույնպես մեր գերակա խնդիրներից է, որ կարողանանք անհամաչափությանն անդրադառնալ, ընդլայնել նաև դիվանագիտական անձնակազմի ներկայությունը դեսպանություններում, ավելի ողջամիտ ձևեր գտնել դիվանագետների և ոչ դիվանագիտական անձնակազմի ռացիոնալ ձևաչափի»,-նշեց Մնացականյանը:


Նա ասաց, որ դեսպանի նշանակումն ու դեսպանություն բացելը առանձին վերցված հարց չէ, վերաբերում է ամբողջական քաղաքականությանը` Հայաստանի դիվանագիտական կարողությունների, ծառայության ամրապնդմանը:

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ