ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչում հունիսի 9-ին կհանդիպեն Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները: Կիսաեզրափակիչ հանդիպումներում պորտուգալացիները և հոլանդացիները 3:1 հաշվով առավելության հասան Շվեյցարիայի և Անգլիայի ազգային թիմերի նկատմամբ:
Կիրակի օրը եզրափակիչին կնախորդի երրորդ տեղի համար խաղը կիսաեզրափակիչում պարտված թիմերի միջև: Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի հանդիպումներն անցկացվում են Պորտուգալիայում՝ Պորտու և Գիմարաեշ քաղաքներում: Եզրափակիչ խաղը կանցկացվի Պորտուում, երրորդ տեղի համար հանդիպումը՝ Գիմարաեշում: