«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՅԴ-ն տարակուսած է վարչապետի հայտարարությունից

ՀՅԴ-ն տարակուսած է վարչապետի հայտարարությունից
07.06.2019 | 15:53

ՀՅԴ-ն շատ ուրախ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20 տարվա փոխարեն, վերջիվերջո, 25-30 տարվա մասին խոսեց, որովհետև հենց 25-30 տարի առաջ հիմք դրվեց բոլոր այն արատավոր երևույթներին, որոնք այսօր էլ, ցավոք, Հայաստանում դեռ վերացած չեն՝ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետի դիտարկմանը, թե ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք «25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ընթացքում ոչ մի խոսք չեն ասել ազգային արժեքների մասին»։ «Մասնավորապես, 25-30 տարի առաջ սկսվեց ընտրությունների ձևախեղումը, 25-30 տարի առաջ սեփականաշնորհման անվան տակ սկսվեց պետական թալանը։

Այսինքն, որ ժամանակահատվածը մեծացավ, մենք դրա համար բավականաչափ ուրախ ենք, որովհետև մշտապես ասել ենք, որ արատավոր երևույթները 98-ից չեն սկսել, այլ շատ ավելի վաղ՝ 90-ականների սկիզբներից։ Իսկ այն մեղադրանքը, որ որևէ քաղաքական ուժ ազգային արժեքների պահպանման քողի տակ թալանով է զբաղվել, պետք է մի քիչ ավելի հասցեական լինի։ Եթե թալան է եղել, անկախ քաղաքական պատկանելությունից՝ պետք է թալանողները պատժվեն, եթե մեղադրանքն, իհարկե, մեզ էր վերաբերում։ Մենք 25-30 տարի Հայաստանում քաղաքական իշխանություն չենք ունեցել, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ու՞մ նկատի ուներ վարչապետը, և ո՞ր քաղաքական ուժն է այդքան տարի թալանով զբաղվել», - ասաց դաշնակցական գործիչը։ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իր իմանալով որևէ քաղաքական ուժ Հայաստանում 25-30 տարի իշխանություն չի ունեցել։


Հարցին՝ ստացվում է, որ վարչապետի հնչեցրած ակնարկները անհասցե՞ են, ոչ մեկին չվերաբերո՞ղ, դաշնակցական գործիչը պատասխանեց՝ ինքն ուղղակի չի կարող մեկնաբանել, թե ակնարկներն ում են վերաբերում։ «Պետք է հասկանանք՝ այդ ո՞ր քաղաքական ուժն է 25-30 տարի բանակը թալանել։ Դաշնակցությունը երբեք բանակի հետ չի առնչվել, ընդհակառակը՝ ՀՅԴ-ն 25 տարի առաջ սահմանում է եղել, Ղարաբաղում է եղել և մարտերում կորցրել է իր անդամակազմի շուրջ 10 տոկոսը»։


Ճշգրտող հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ ՀՅԴ-ն հակված չէ գործադիրի ղեկավարի մեղադրանքները վերագրևելու իրեն կամ համարելու, որ ակնարկներն իրեն էին ուղղված, Արթուր Խաչատրյանն ասաց. «ՀՅԴ-ն մի քիչ տարակուսած է, թե ո՞րն է եղել այն քաղաքական ուժը, որը 25-30 տարի ազգային գաղափարախոսության անվան տակ երկիր է թալանել։ Որևէ մեկն այսօր չի կարող խանգարել, որ քաղաքական ղեկավարությունը բացահայտումներ անի և անուններ հնչեցնի»։

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ