Apple Park-ը նախագծել ու կառուցել է ֆուտուրիստական ոճով, արտաքուստ այն տիեզերանավ է հիշեցնում: Apple ընկերության ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող գլխավոր մասնաշենքի մասին գրում է Daily Mail պարբերականը:
«Շենքի կլոր տեսքը սեյսմակայունության համար է։ Մեկուսացման տեխնոլոգիայով կառուցված շենքը հենվում է պողպատե 690 ափսեի վրա: Նման տեխնոլոգիայի շնորհիվ այն կարող է դիմանալ ցանկացած երկրաշարժի»,- ասել է Apple-ի դիզայնի գծով գլխավոր տնօրեն Ջոնի Այվը` հավելելով, որ շենքի սեյսմակայունության խնդիրն առաջնային է եղել հատկապես հիմնադիր Սթիվ Ջոբսի համար, որը ոգեշնչվել է շենքերի ճապոնական նախագծմամբ։
Նշենք, որ ահռելի տարածք զբաղեցնող շենքի կառուցումն ավարտվել է 2018-ին: Այն արժեցել է ավելի քան 5 մլրդ դոլար, աշխատում է ավելի քան 12 հազար մարդ:
«Apple Park-ի տարածքում նաև Սթիվ Ջոբսի անվան թատրոն կա, որ նախատեսված է 1000 հանդիսատեսի համար: Տարածքում սրճարաններ, ռեստորաններ ու ընկերության խանութներ կան»,- գրում է աղբյուրը։