«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական համագործակցության ծրագիր այս պահին չկա

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական համագործակցության ծրագիր այս պահին չկա
07.06.2019 | 18:46

ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական համագործակցության ծրագիր այս պահին չկա, ապագային միտված համագործակցության ծրագիր նույնպես չի մշակվում, իսկ օրերս էլ կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը զուրկ էր քաղաքական օրակարգից՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ասեմ, որ որևէ քաղաքական օրակարգ այդ հանդիպման ժամանակ չի եղել՝ ինձ հայտնի տեղեկությունների շրջանակում, որևէ քաղաքական օրակարգ մեր թիմերի միջև ապագայի հանդեպ համագործակցային ծրագրերի մշակման տեսակետից այս պահին գոյություն չունի, - հայտարարեց Աշոտյանը: -Եվ նորից կրկնեմ՝ ՀՀԿ սատարումը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված էր բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով: Նման գործընթաց անգամ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի հարուցել, չկա այդ գործընթացը՝ կա ցանկություն, կա ինտերվյու, կա խոսք: Պրոցես չկա, ծրագիր չկա: Այս ընթացքում մենք, եթե պետք է եղել, նաև խոսել ենք իշխանության ներկայացուցիչների հետ տարբեր քաղաքական խնդիրների մասին: Իհարկե, եթե ունենանք ընդհանուր մտահոգություն, տեսլական կամ պատկերացումներ ապագայի մասին պատրաստ ենք խոսել, համագործակցել տարբեր քաղաքական դերակատարների հետ»:


ՀՀԿ փոխնախագահը այսօրվա իր խոսքի գերակշիռ մասը ուղղեց Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ․ «Իրականության մեջ այս կառավարությունը ապացուցում է, որ որևէ աղերս չունի Հայաստանի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ: Այս կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրների հետ և այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսևորվում է գրեթե յուրաքանչյուր շաբաթ, այլ նաև խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ»: Աշոտյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին՝ ձգտում է երկրում հասնել տոտալ իշխանության․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ և նա ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ նա ուզում է տոտալ իշխանությունը»: ՀՀԿ փոխնախագահը ամփոփեց՝ «Ներկա իրողությունները կտրուկ իջեցրել են Հայաստանի դիմադրողականությունը արտաքին ագրեսիվ ազդակների հանդեպ»:


Հայաստանի դիմադրողականության անկումից խոսող Աշոտյանին հիշեցրին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը Սերժ Սարգսյանի հասցեին․«Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»: Ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրից ավելի մարդկային զոհեր և 800 հեկտար տարածքային կորուստ: «Այո, ապրիլյան պատերազմը մերկացրեց նաև բանակում եղած բազմաթիվ խնդիրներ, ինչպես յուրաքանչյուր պատերազմ մերկացնում է յուրաքանչյուր երկրի բանակի խնդիրները», - պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը: Հարցին՝ ո՞վ պատասխան տվեց այդ խնդիրների համար, Աշոտյանը հիշեցրեց՝ «եղան բազմաթիվ պաշտոնանկություններ»:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ