ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը երեկվա հանդիպման օրակարգում ղարաբաղյան հակամարտությունը չի եղել՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Երեկ տեղի է ունեցել շատ մանրամասն, հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական տարբեր հարցերի շուրջ, ղարաբաղյան խնդիրը չի քննարկվել», - ասել է Պեսկովը:
Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ըստ «Արմենպրես»-ի, հանդիպումից հետո ասել էր՝ ղարաբաղյան հակամարտությանը անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ», - ասել էր Կարապետյանը: