«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել
07.06.2019 | 18:50

ԲԴԽ խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խնդրում եմ <...> ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել»: «Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները»: Նա զբաղվելու է գիտակրթական գործունեությամբ՝ «Գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ»:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ