«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կարևոր է, որ Ռուսաստանից գազի գինը չդանդաղեցնի Հայաստանի աճի տեմպերը

Նիկոլ Փաշինյան. Կարևոր է, որ Ռուսաստանից գազի գինը չդանդաղեցնի Հայաստանի աճի տեմպերը
07.06.2019 | 18:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է գազի գնի հարցը: «Սա մեր հարաբերությունների համար շատ կարևոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա», - ասել է Փաշինյանը: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպերը, որոնք մենք ունենք տնտեսությունում: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, և կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ընդգծել է Փաշինյանը

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ