«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լիլիթ Մակունց. Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են

Լիլիթ Մակունց. Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են
07.06.2019 | 18:53

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է տեղեկությունը., որ երեկ խմբակցության նիստում քննարկվել է Արտակ Զեյնալյանի հրաժարականի հարցը: «Նման բան չկա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մակունցը:
Հարցին՝ կայի՞ն դժգոհություններ արդարադատության նախարարի աշխատանքից. Մակունցը պատասխանեց. «Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ կապված»: Ճշտող հարցին՝ դա նշանակու՞մ է, որ Զեյնալյանը չէր արդարացնում իշխող մեծամասնության սպասելիքները, Մակունցն ասաց. «Ասացի ընդհամենը, որ հնչել են մտահոգություններ և նշեցի, թե ինչ ոլորտներում, ավել մեկնաբանություն չասացի»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ նախարարին փոխարինելու է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը՝ Մակունցը նշեց, որ նման քննարկումներից տեղյակ չէ:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ