Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, որ Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթաժողով» միջազգային կոնֆերանսին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ: