«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գագիկ Ծառուկյան. Մարտի 1-ին զանգել են կառավարությունից, գնացել եմ, բայց քննարկում չի եղել

Գագիկ Ծառուկյան. Մարտի 1-ին զանգել են կառավարությունից, գնացել եմ, բայց քննարկում չի եղել
07.06.2019 | 17:59

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ասում՝ արդյոք հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում։ «Հարցրեք իրենց», - ր խորհրդարանում լրագրողի հարցին պատասխանեց Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողը պնդեց՝ ՀՔԾ-ն ոչ հաստատում է, ոչ հերքում նրա հարցաքննվելու մամուլում հրապարակված տեղեկությունը, Ծառուկյանը միանգամից արձագանքեց.
«Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ, բան ունե՞ք ասելու»։ Հարցին, թե Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ի՞նչ կարգավիճակ պիտի ունենամ։ Համապատասխան, փորձեք ճշտել քննչական վարչությունից»։ Լրագրողը՝ վկայակոչեց Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը 2008թ.-ի մարտի 1-ին սնունդ ու համազգեստ են մատակարարել զինվորականներին։

«Մարտի 1-ին, եթե իմ մասնակցությունը այդպես է եղել, թող գնդակահարեն։ Լավ ո՞նց կարելի ա էդքան ցեխ շպրտել», - հայտարարեց Ծառուկյանը։ Նա դարձյալ հորդորեց դիմել քննչական մարմիններին, ստանալ հետաքրքրող պատասխանները։ «Ես մարտի 1-ի օրը երեկոյան զանգ եմ ստացել կառավարությունից, հրավիրվել եմ կառավարություն՝ քննարկման, գնացել եմ այնտեղ։ Հարց պետք է քննարկվեր, եղել եմ 25 րոպե, կես ժամ ու հեռացել եմ կառավարության շենքից։ Այդ խառնաշփոթ իրավիճակի հետ կապված էր քննարկումը։ Ոչ մի քննարկում չի եղել, ու ես գնացել եմ տուն», - պատմեց Ծառուկյանը։

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ