«Դատաիրավական բարեփոխումների մասով նախ չեմ համաձայնվի այն գնահատականի հետ, որ արդարադատության նախարարությունը պարապուրդի է մատնված եղել, այլ բան է, որ առանձին մարդկանց բարեփոխումների տեմպերը կարող են գոհացնել կամ ոչ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Հարցին՝ կարող է Արտակ Զեյնալյանի հրաժարականը դանդաղեցնի բարեփոխումների ծրագիրը, պատգամավորը նշեց, որ երբ նախարար է փոխվում, որոշակի ժամանակ դա տևում է, բայց հնարավոր է վարչապետի կողմից այդ դիմումը չընդունվի, այսինքն՝ մենք Արտակ Զեյնալյանն այլևս արդարադատության նախարար չէ իրողությունը դեռ չունենք: