«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ադրբեջանը հակահայ բանաձև է ներառել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգ

Ադրբեջանը հակահայ բանաձև է ներառել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգ
08.06.2019 | 12:57

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր «Արմնյուզ» հեռուստաալիքի «Հայացք Երևանից․ Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ամառային նստաշրջանին քվեարկության է դրվելու հակահայկական բանաձև, որում առկա են ձևակերպումներ «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ։ Փաստացի, Ադրբեջանը ԵԽԽՎ-ից իր կոռուպցիոն սխեմաները տեղափոխել է ԵԱՀԿ ԽՎ, և հիմա էլ այստեղ է պատգամավորներին կաշառելով իր շահերից բխող բանաձևեր առաջ մղում։ Սակայն խնդիրը, իրականում, ավելի լուրջ է։ Եթե ԵԱՀԿ ԽՎ-ն, որպես ԵԱՀԿ-ի (Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ կազմակերպության) խորհրդարանական մարմնի կողմից նման բանաձև ընդունվի, սա կդառնա ԵԱՀԿ երկրների պատվիրակների դիրքորոշման արտահայտում հարցի վերաբերյալ՝ թեկուզ և պարտադիր ուժ չունեցող։ Եվ հետևաբար, սա էլ ավելի կբացի Ադրբեջանի ձեռքերը՝ իր ուզածն անելու, այսպես ասած՝ «միջազգային հանրության պահանջը» կյանքի կոչելու համար։


Հ․Գ․ Որպես ԵԱՀԿ-ի Արցախյան հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրած մարդ, կարող եմ փաստել, որ նման միակողմանի և կոշտ ձևակերպումներ երբևէ այս կառույցի հրապարակային փաստաթղթերում չեն եղել։ Մնում է հուսալ, որ այս անգամ էլ կհաջողվի դրանք հանել փաստաթղթից», - գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը։

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ