«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին
08.06.2019 | 13:00

Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարողականի 2018-2019-ի գնահատման զեկույցը։


ՀՀ պատվիրակությունն իր ելույթներում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ երկխոսությանը և տարբեր ոլորտներում համագործակցությանը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը շարունակելու հարցում։ Ներկայացվել են նաև ՀՀ պետական կառավարման ոլորտում կատարված և ընթացիկ բարեփոխումները, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում նախանշվել են համագործակցության նոր ոլորտներ, որոնց իրականացմանն ուղղվող համագործակցության նպատակները կարտացոլվեն ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր՝ մշակման փուլում գտնվող ծրագրում։
Նիստի մասնակիցների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, վերահաստատվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունն առաջարկել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում։

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ