«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց
08.06.2019 | 13:02

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց: Նախքան այդ վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենց առաջարկները չեն ընդունվել: ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենք համահարթ սկզբունքին դեմ չեն եղել, դրականին դեմ չեն եղել, բայց սրանց լոկ ձևական փոփոխություններ են, իրենք դեմ են քվեարկելու: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով էլ՝ նախագծում կան ընդունելի և ոչ ընդունելի դրույթներ, և եթե մյուս պատգամավորները դեմ են ամբողջական փաթեթին, դեմ են նաև դրական փոփոխություններին:


«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, դեմ 32, 0 ձեռնպահ ձայներով: ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 104 կողմ, 0 ձեռնպահ ձայներով:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ