«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Չինաստանի նախագահը քիչ էր մնացել՝ ընկներ բեմից Պետերբուրգյան տնտեսական համաժողովի նիստի ավարտից հետո

Չինաստանի նախագահը քիչ էր մնացել՝ ընկներ բեմից Պետերբուրգյան տնտեսական համաժողովի նիստի ավարտից հետո
08.06.2019 | 13:04

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քիչ էր մնացել, որ ընկներ բեմահարթակից Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ավարտին հանդիսականների հետ ձեռքսեղմման արարողության ժամանակ:


Վերջին հարցից հետո, քննարկման մասնակիցները վեր են կացել և սկսել զրուցել միմյանց հետ: Սի Ցզինպինը սեղմել է իր գործընկերների ձեռքը, այնուհետև մոտեցել բեմի ծայրին՝ հանդիսականին ողջունելու համար: Նրանցից ոմանք չին ղեկավարին են մեկնել ձեռքը և սմարթֆոնները՝ լուսանկարվելու համար: Նրանց ողջունելուց հետո Ցզինպինը չափից շատ է թեքվել դեպի բեմի անկյունային մասը, այդ պահին հավասարակշռությունը պահել նրան օգնել են մոտակայքում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ