«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի և Բելառուսի միավորման մասին խոսակցությունները

Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի և Բելառուսի միավորման մասին խոսակցությունները
08.06.2019 | 13:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ռուսաստանի և Բելառուսի միավորման հնարավորությունը՝ հաղորդում է Gazety.ru-ն: Ըստ նրա՝ երկու երկրների միավորման մասին խոսակցություն «չկա և չի կարող լինել»: Նա նշել է, որ պատմությունը զարգացել է այնպես, որ բելառուսները, ռուսները և ուկրաինացիները մեկ ժողովուրդ են: ՌԴ նախագահի խոսքով՝ այս պահին «պետությունների միավորման համար հիմքեր չկան»: «Մոսկվան նման ծրագրեր չունի և ոչ էլ նպատակ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ