ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ Մարիա Ֆերնանդա Էսպինոսա-Գարսեսը հայտարարել է, որ կազմակերպությունը ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամներ՝ Վիետնամը, Նիգերիան, Թունիսը, Էստոնիան, Սենթ Վինսենթը և Գրենադինները: Վիետնամը ստացել է առավելագույն ձայները`192, ամենաքիչ ձայները` Սենտ Վինսենթը և Գրենադինները`185: Այդ երկրները կփոխարինեն Հասարակածային Գվինեային, Կոտ դ’Իվուարին, Քուվեյթին, Պերուին և Լեհաստանին՝ ժամկետները լրանալուց հետո: