Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ։ Հայաստանը կամուրջ է, միջնորդ երկու կողմերի միջև` Մտքերի հայկական գագաթաժողովի բացմանն ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - համաժողովի հյուրերին հարց ուղղեց Արմեն Սարգսյանը։ Խոսելով հայկական ուժի մասին՝ նախագահը շեշտեց, որ 21-րդ դարը լինելու է մարդկային ներուժի դարաշրջան։ «Հայաստանը խոշոր, բազմազգ ընկերությունների բազա դարձնելը հնարավորություն կտա ստարթափների համար լավ բազա ձևավորել։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթաժողով։ Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը և այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատերր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասաց Արմեն Սարգսյանը: