«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինը Ռուսաստանը համեմատել է «խելացի կապիկի» հետ

Պուտինը Ռուսաստանը համեմատել է «խելացի կապիկի» հետ
08.06.2019 | 21:18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում պատկերավոր բնորոշել է Ռուսաստանի դերը համաշխարհային տնտեսական առաջնության համար պայքարում: Հարց է հնչել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմների քննարկման համատեքստում: «Չինացիները լավ ասացվածք ունեն. երբ երկու վագր մենամարտում են հեռվում, խելացի կապիկը նստած նայում է, թե ինչով դա կավարտվի», - պատասխանել է Պուտինը: «Սակայն ամեն ինչ փոխվում է, այդ թվում և այդ պատկերը», - հավելել է Պուտինը՝ ընդգծելով, որ այսօր Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ սկզբունքներին, որ բոլորովին վերջերս են հայտարարվել նաև ԱՄՆ-ի կողմից՝ ազատ առևտրի և միջազգային տնտեսական ասպարեզում ժողովրդավարության գաղափարները: «Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում. նրանք այլ գործելակերպ են սահմանում: Երբ հայտնվեցին ուժեղ մրցակիցներ, որոնք այսօր թափ են հավաքում, ԱՄՆ-ին թվում է, թե նման միջոցներն ընդունելի են, այդպիսով տարատեսակ սահմանափակումներ, մաքսատուրքային պատերազմներ են ընթանում: Դա մեծ վնաս է հասցնում», - ասել է ՌԴ նախագահը:


Նա մատնանշել է, որ եթե մինչև 2022-ը սահմանափակումները շարունակեն աճել, դա կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ-ի նվազմանը 2 տոկոսով, իսկ համաշխարհային առևտրի ծավալները կնվազեն 17 տոկոսով:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ