«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունը Նախիջևանում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունը Նախիջևանում
09.06.2019 | 13:07

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են սկսել Նախիջևանում: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, «Անսասան եղբայրություն 2019» զորավարժությանը մասնակցում է 5 000 զինվոր, 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս: Պարբերաբար անցկացվող զորավարժությունները միտված են երկու երկրների զինված ուժերի փորձի փոխանակմանն ու համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործմանը: Ծրագրի ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ կիրականացնեն: Զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ