«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ
09.06.2019 | 13:08

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, այս անգամ սև ցուցակում են հայտնվել Իրանի խոշորագույն նավթաքիմիական հոլդինգը՝ Persian Gulf Petrochemical Industries-ն (PGPIC) ու չորս տասնյակ դուստր ձեռնարկությունները: ԱՄՆֆինանսների նախարարար Սթիվեն Մնուչինը պնդել է, թե այս ոլորտից ստացվող շահույթի մեծ մասը բաժին է հասնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որ Վաշինգտոնը ճանաչել էր ահաբեկչական կազմակերպություն:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ