«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Այսօր Ղազախստանում նախագահական ընտրություններ են

Այսօր Ղազախստանում նախագահական ընտրություններ են
09.06.2019 | 13:16

Այսօր Ղազախստանում նախագահի ընտրություններ են, գրանցված են 7 թեկնածուներ: Երկրում և սահմաններից դուրս կգործեն 10 հազար տեղամասեր: Նրանց մեծ մասը ընտրողների համար կբացվի Ղազախստանի մայրաքաղաքի ժամանակով ժամը 07:00-ին և կփակվի 20:00-ին: Նախագահի ֆավորիտ է իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նշանակվել է երկրի նախագահ:


Բացի նրանից, նախագահի պաշտոնին են հավակնում Դանիա Եսպաևան, Տոլեութայ Ռախիմբեկովը, Սադիբեկ Տուգելը, Ամանգելդի Տասպիխովը, Ժամբիլ Ախմետբեկովը և Ամիրժան Կոսանովը:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%-ից ավելի ձայներ: Եթե թեկնածուներից ոչ մեկը այդքան ձայն չհավաքի, կնշանակվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաբարձր արդյունքներով երկու թեկնածուները:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ