Իրանը կոչ է արել Եվրոպային բարելավել տնտեսական կապերը Թեհրանի հետ` չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: «Հակառակ դեպքում մենք կդադարեցնենք 2015-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները»՝ զգուշացրել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը կմեկնի Թեհրան` տարաձայնությունները քննարկելու համար: