23 համայնքներում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ի դրությամբ, կազմել է 44.36 տոկոս կամ 32 հազ. 523 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Գորայք համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 408 ընտրողների 76,07 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 970 ընտրողների 16,49 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44519 ընտրողների 40,83 տոկոսը։
23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական էին, 9-ում՝ արտահերթ: