Նուր-Սուլթանում և Ալմաթիում չարտոնված հանրահավաքների 100 մասնակից է ձերբակալվել՝ հայտնել է ՆԳ նախարար Մարատ Կոժաևը: Նրա խոսքով՝ ցուցարարները փողոց են դուրս եկել արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ծայրահեղական կազմակերպության կոչով: Այդ կազմակերպության՝ փախուստի մեջ գտնվող ղեկավարը նախագահական ընտրությունների նախօրեին զանգվածային քարոզչություն է իրականացրել՝ ուղղված իշխանության վարկաբեկմանը՝ կոչ անելով բոյկոտել արտահերթ ընտրությունները: Կոժաևն ընդգծել է, որ հանրահավաքների ժամանակ ձերբակալված լրագրողներին ազատ կարձակեն: Նա շեշտել է, որ ընտրատեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: