Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել կամ կրճատել 691 դատապարտյալների բանտարկության ժամկետները, հայտնում է Համենեիի կայքը։ Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին առաջարկ է հղել Համենեին ներման կամ պատիժների մեղմման վերաբերյալ, որին նա համաձայնություն է տվել Իդ ալ Ֆիթր մուսուլմանական տոնի կապակցությամբ։