Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը: «Դրանք պլանային զորավարժություններ են, որ անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասաց Անդրեյ Գրիշուկը: