«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պատկերասրահից գողացած կտավները փորձել են վաճառել

Պատկերասրահից գողացած կտավները փորձել են վաճառել
18.06.2019 | 11:27

Անցած դարի 80-ականներին Ազգային պատկերասրահից անհետացած երկու գործեր են գտնվել՝ Իսահակ Լևիտանի «Գարնանային բնանկարն» ու հոլանդացի Մաթիաս Բրասաուի «Որսորդը»: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Օհանյանի խոսքով՝ 7 տարի առաջ թանգարանային թանկարժեք գործերի անհետացման փաստով քրեական գործ էր հարուցվել: Վարույթը կասեցվել էր, քանի որ որևէ մեղադրյալ չէր հայտնաբերվել․ «Այնուհետև, ինչպես այս, այնպես էլ բոլոր քրեական գործերով շարունակվել էր օպերատիվ-հետախուզական գործունեությունները հանցավորին ի հայտ բերելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 2019-ի գարնանը ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի երկու բնակիչներ առնչություն ունեն քրեական գործով հափշտակված երկու առարկաների գտնվելու վայրի հետ և ցանկանում են իրացնել դրանք»: Գողացված նկարի տերերը որոշել էին վաճառել: «Հունիսի 13-ին, անմիջապես գործարքի կատարումից հետո, բերման են ենթարկվել նշված առարկաների իրացման հետ առերևույթ կապ ունեցող անձինք, որոնցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է Մաթիաս Բրասաուի «Որսորդը» նկարը: Իսկ հետագա քննչական-դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Լևիտանի «Գարնանային բնանկար» նկարը: Նկարների գողության մեջ կասկածվող երկու երևանցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Կտավներն այժմ Քննչական կոմիտեում են: «Որսորդը» կտավը, եթե իրավապահները գործարքը չկանխեին, պետք է վաճառվեր 60 հազար դոլարով, Լևիտանը էտյուդը՝ ավելի թանկ: Այս գործով նախաքննությունը շարունակվում է:
Գոռ Օհանյանը փոխանցեց, որ դեռևս պարզ չէ՝ անձամբ կասկածյալնե՞րն են հափշտակել նկարները, թե այլ ճանապարհով են դրանք հայտնվել նրանց մոտ:

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ