Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջրածնի հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, հայտնել է «EUobserver» տեղեկատվական ռեսուրսը: «ԵՄ պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում՝ ասված է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի վերաբերյալ նիստը կկայանա երեքշաբթի», - գրել է կայքը։ ԵՄ-ն պատրաստ է հակազդել Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ: