«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
19.06.2019 | 13:19

Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Պաշտպանության նախարարի ԺՊ Պատրիկ Շանահանը, որը հիանալի աշխատանք է կատարել, որոշել է չշարունակել հաստատման ընթացակարգը, որպեսզի առավել շատ ժամանակ տրամադրի իր ընտանիքին: Շնորհակալություն եմ հայտնում Պատրիկին իր հոյակապ ծառայության համար և պաշտպանության նախարարի նոր ԺՊ պաշտոնում կնշանակեմ ցամաքային ուժերի ներկայիս նախարար Մարք Էսպերին: Ես գիտեմ Մարկին և չեմ կասկածում, որ նա գլուխ կհանի»:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ