«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ

Թրամփը G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ
20.06.2019 | 15:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթաժողովում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ: «Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և կարծում եմ, որ այդպես Էլ կլինի: Հաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ էլ կհանդիպեմ Ճապոնիայում, G20-ում», - ասել է Թրամփը Fox News-ին հարցազրույցում:
«Մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի և Չինաստանի հետ, շատ կարևոր է, որ այդպես լինի: Նրանք հզոր երկրներ են, իսկ մենք շատ հզոր երկիր ենք», - հայտարարել է Թրամփը:

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ