«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուստամ Բադասյան. Իմ աշխատանքային փորձը բավական է Արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար

Ռուստամ Բադասյան. Իմ աշխատանքային փորձը բավական է Արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար
20.06.2019 | 15:34

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ նախանշվել են դատական համակարգի բարեփոխումների ուղղությունները: Բադասյանի կարծիքով՝ իր տարիքը որևէ կերպ չի ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:

«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե դատարանների, և թե պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը: Դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին Բադասյանը նշեց, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր»,- հավելեց նա: «Արդյո՞ք վեթինգը միակ ճանապարհն էր դատական համակարգը բարեփոխելու և չկա այլ գործիքակազմ, որով հնարավոր է դա անել»,- հարցին նախարարը պատասխանեց. «Անկախ դատական համակարգ ունենալու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ