«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Համանախագահները կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրիչ գործողություններից

Համանախագահները կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրիչ գործողություններից
21.06.2019 | 12:44

Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները և ակնկալիքները՝ կապված հումանիտար և անվտանգության միջոցառումների հետ, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան վերջին այցելության ժամանակ։ Մինսկի խումբը Վաշինգտոնի հանդիպումից հետո հաղորդագրությունում նշում է, որ միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։ «Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից և շփման գծում և միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից»,- ասված է Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում։


Համանախագահները տեղեկացնում են, որ նախ առանձին, հետո էլ համատեղ հանդիպում են անցկացրել նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Նրանք նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին են ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին և տեղում իրավիճակին։ «Այս քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի և հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ»,- նշված է հայտարարությունում։


Համանախագահների հետ իրենց զրույցների ընթացքում ԱԳ նախարարները ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարևորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։ ԱԳ նախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։
Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ