«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինը պնդում է, թե Ռուսաստանը հինգ անգամ պակաս վնաս է կրել պատժամիջոցներից, քան Արևմուտքը

Պուտինը պնդում է, թե Ռուսաստանը հինգ անգամ պակաս վնաս է կրել պատժամիջոցներից, քան Արևմուտքը
21.06.2019 | 12:45

«Ուղիղ կապը» Վլադիմիր Պուտինի հետ երեկ տևել է 4 ժամից ավելի, նա պատասխանել է 85 հարցի: Սա 17-րդ ասուլիսն էր, Պուտինն այս ձևաչափը պահպանել է նույնիսկ այն տարիներին, երբ դե յուրե Ռուսաստանի նախագահը չէր:
Պուտինը ռուսաստանցիների հետ շփվում էր մի իրավիճակում, երբ նրա վարկանիշը, ըստ հարցումների, անընդհատ իջնում է: Թե լրագրողները, թե Պուտինը, թե ռուսաստանցիներն շատ էին խոսում խնդիրներից՝ ցածր աշխատավարձներից, առողջապահության ցածր որակից, կոռուպցիայից, աղբահանության խնդիրներից, որ իսկական գլխացավանք են իշխանությունների համար: Պուտինը համաձայնում էր, որ այդ խնդիրները կան, պնդում էր, որ կառավարությունը անում է հնարավորը՝ բարելավելու ռուսաստանցիների կյանքը․ «Ես չեմ ուզում, որ համացանցում կամ հեռուստացույցի առջև նստած մարդիկ ինձ վրա բարկանան, որ չունեն այն աշխատավարձը, որի մասին ես խոսում եմ, բայց իսկապես այն թվերը, որ ես հնչեցնում եմ, միջին վիճակագրական տվյալներն են»:


ՌԴ նախագահն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականությանը: Խոսելով արևմտյան պատժամիջոցների մասին՝ նա Ռուսաստանի վնասները համեմատել է Արևմուտքի երկրիների վնասների հետ ու ասել, որ նրանք կորցրել են ռուսաստանյան շուկան․ 2014-ից, երբ ուժի մեջ մտան պատժամիջոցները, Ռուսաստանի կրել է 50 մլրդ դոլարի վնաս, իսկ Եվրամիությունը՝ 240 մլրդ դոլարի:
Ասուլիսի ընթացքում էկրանին ուղիղ եթերում հայտնվում էին ռուսաստանցիների հարցերը, որոնցից մեկը հետևյալ էր․ «Միայն մեկ հարց ունեմ: Ե՞րբ եք հեռանալու»: Այս հարցին Վլադիմիր Պուտինը չի պատասխանել: Բայց հարցին, թե չի հոգնել նախագահի պաշտոնից, արձագանքել է, թե չի հոգնել, այլապես 2018-ին 4-րդ անգամ չէր մասնակցի նախագահական ընտրություններին: Ուղիղի եթերի ընթացքում լրագրողներն ասել են, որ «Ուղիղ կապի» կենտրոնի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, թերևս փորձելով այդպես բացատրել, որ շատ էին Պուտինի համար «անհարմար» հարցերը:


Ավանդաբար շատ էին հարցերը ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու վերաբերյալ: Պուտինն ասել է, թե Զելենսկին «տաղանդավոր մարդ է որպես շոումեն», որպես Ուկրաինայի նախագահ, նրանից ակնկալում է Դոնբասում իրավիճակը կարգավորելու քաղաքական կամք:


Պուտինը չի շրջանցել Իրանի շուրջ ընթացող զարգացումները․ հարցին, թե հնարավոր համարում է պատերազմը Իրանի և ԱՄՆ-ի միջև, նա պատասխանել է, որ չգիտի ու չէր ցանկանա նման զարգացում: Ռազմական ոլորտում երկրի ծախսերը Պուտինի խոսքով, «բավականին համեստ» են, այդուհանդերձ Ռուսաստանն ունի այնպիսի հրթիռներ, որոնցով կարող է հպարտանալ:


Պուտինն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին: Նա ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, «այլ հարց է, թե ինչքանով է այդ երկխոսությանը պատրաստ ամերիկյան կողմը»․«Գործող նախագահը ստիպված է լինելու հաշվի նստել նախընտրական արշավի պահանջների հետ, բայց երբ ամերիկյան կողմը պատրաստ լինի երկխոսության, մենք կպատասխանենք նույնպիսի պարտաստակամությամբ: Մանավանդ որ շատ բան ունենք քննարկելու՝ միջազգային անվտանգությունը, սպառազինությունների կրճատումը, նորմալ երկխոսության վերականգնումը»: Իսկ պատժամիջոցները, Պուտինի խոսքով, «մեծ սխալ են ԱՄՆ-ի կողմից»:

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ