«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում»՝ «Ազատության» խնդրանքով արձագանքելով Վահե Գրիգորյանի՝ երեկ Աժ-ում արված հայտարարությանը, ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ «Եթե ինչ-որ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ, էս պահին ոչինչ չունեմ ասելու»՝ հավելել է նա:
Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունը անսպասելի էր նաև ընդդիմադիրների համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ խոստացավ հստակ դիրքորոշումը հայտնել միայն նորընտիր դատավորի հիմնավորումներն ուսումնասիրելուց հետո։
Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանին հունիսի 18-ին խորհրդարանը ընտրեց 99 կողմ, 22 դեմ ձայներով: