«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սպասելի՞ էր, որ իր քննադատական կոշտ ելույթից հետո ԲՀԿ-ում կողմ կքվեարկեն Գրիգորյանի թեկնածությանը

Սպասելի՞ էր, որ իր քննադատական կոշտ ելույթից հետո ԲՀԿ-ում կողմ կքվեարկեն Գրիգորյանի թեկնածությանը
21.06.2019 | 12:48

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի փակ քվեարկությունից հետո, երբ իշխանական թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ, 1 անվավեր ձայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, աջուձախ փորձում են համոզել, որ դեմ քվեարկողները հենց իրենք են։ ԼՀԿ-ն, Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ, ամբողջ կազմով մասնակցել է քվեարկությանը, և միայն Արման Բաբաջանյանն է կողմ քվեարկել, այսինքն՝ 18 դեմ-ը ԼՀԿ-ինն է։


ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ գիտի՞, թե ԲՀԿ-ից քանիսն են դեմ քվեարկել։ «Որևէ մեկը փակ քվեարկության պարագայում չի կարող նման պնդումներ անել, ինքն էլ չի կարող։ Եվ չեմ էլ ցանկանում, քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ ազատ ենք թողնում»։


Սպասելի՞ էր, որ իր քննադատական կոշտ ելույթից հետո ԲՀԿ-ում կողմ կքվեարկեն Գրիգորյանի թեկնածությանը։ «Գիտե՞ք ինչ՝ ո՞վ է ասել, որ իմ ելույթները պարտադիր ընդունելի պիտի լինեն մեր խմբակցության բոլոր անդամների համար հավասարապես։ Գուցե կան մարդիկ, որոնց համար իմ ելույթն ընդհանրապես հաճելի չէ։ Այնպես որ՝ պետք չէ իմ ելույթից բխեցնել իրենց քվեարկության արդյունքը։ Ամեն մարդ քվեարկել է իր խղճով՝ հիմք ընդունելով խմբակցության որոշումը, որն այս դեպքում ազատ էր թողել պատգամավորներին»»:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես