«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ

Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ
21.06.2019 | 12:50

«Հրապարակը» գրում է. «Ռուստամ Բադասյանի ուսանողական ընկերները կատակում են. «Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ որ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ»: Իսկ ինչպիսի՞ ուսանող էր Ռուստամը։ «Միջին վիճակագրական. միշտ ինքնավստահ, խրոխտ, հայրը վեցերորդ վարչության պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ՝ ոստիկանության շտաբի պետը, նախկինների ժամանակ»:

Պաշտոնավարման միակ հիմնական վայրում` ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում ևս նա եղել է «անբռնազբոս, խրոխտ, նպատակային»։ «Ինքը հազարավոր իրավաբանների մեջ այն եզակիներից է, որ կողմնակից է առանց դատական վճռի գույքի բռնագանձման գաղափարախոսությանը, ինչին շատերս մոտ չգնացինք, այդ իսկ պատճառով էլ նրա թեկնածությունը նախընտրվեց։ Օտար մարմին է այդ ինստիտուտը մեր երկրի համար, ինքն այդ օտար իրավաբանության մտքի կրողն է և պաշտպանում է այդ փիլիսոփայությունը, չնայած լուրջ պրոբլեմներ է ունենալու համակարգի հետ` ոչ միայն փորձառության, այլև նախարարության աշխատանքների ծավալի առումով»,- ասաց իրավաբանական աշխարհի մասնագետներից մեկը»։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ