Վաշինտոնում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը:
Հանդիպումից հետո ԱԳ նախարարը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Գոհ եմ Ջոն Բոլտոնի հետ ընդգրկուն ու հանգամանալից երկխոսությունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, համաշխարհային օրակարգի, Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգության հարցերի, հայ-ամերիկյան երկկողմ համացործակցության հարցերի շուրջ: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ կարևոր դեր է խաղում», - գրել է Զոհրաբ Մնացականյանը: