«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին
21.06.2019 | 12:56

Թբիլիսիում զանգվածային անկարգությունների և բախումների հետևանքով վիրավորվել է 14 ցուցարար և 38 ոստիկան, հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ըստ հայտարարության իրավապահներն օգտագործել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության հատուկ ուժերը կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքում սրվեց խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, որին մասնակցում էր ՌԴ պատվիրակությունը: Երբ նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը, նիստին ներկա այլ պատգամավորներ բողոքի ակցիա են սկսել, որ շարունակվել է խորհրդարանից դուրս:


Ոստիկաններին հաջողվել է Թբիլիսիի կենտրոնից հեռացնել բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել:
sputnik-georgia-ն նշում է, որ ցուցարարների մի մասը հավաքվել է Հերոսների հրապարակում: Ընդդիմությունը հայտարարել է, որ սա միան սկիզբն է և կողմնակիցներին կոչ է արել բողոքի գործողությունները վերսկսել ուրբաթ, 19.00-ին:
Ոստիկանությունը փորձում է ցուցարաներից ազատել Ռուսթավելի պողոտան և վերականգնել հասարակական կարգը: Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջրցան մեքենայի կիրառումից հետո իրավապահները սկսել են ձերբակալել ակցիայի մասնակիցներին՝ նրանց, որոնք չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և անկարգություններ են հրահրում:


Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողներից մեկը կորցրել է աչքը, հաղորդում է Interfax-ը: Նրա դեմքին, հավանաբար, ռետինե փամփուշտ է դիպել: Տուժածը վրացական հեռուստաընկերություններից մեկի աշխատակից է:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ