Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դադարեցրել է Բելառուս այցը և Թբիլիսի է վերադառնում: Զուրաբիշվիլին Մինսկ էր մեկնել հունիսի 20-ին: Նախատեսվում էր, որ նա կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետի և խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ, ներկա կգտնվի Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում ցույցերի պատասխանատուն Ռուսաստանն է: Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահում է Վրաստանում պառակտումից, որ նրա կարծիքով, Ռուսաստանի ամենահայտնի զենքն է: