«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Աշոտյան. Եվ կրկին, բացակայում է որևէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին

Արմեն Աշոտյան. Եվ կրկին, բացակայում է որևէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին
21.06.2019 | 13:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում կրկին բացակայում է որեւէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ.


1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։
2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։
3. Կողմերին առաջին անգամ կոչ է արված սահմանի երկայնքով զերծ մնալ նաեւ ինժեներական աշխատանքներից։ Կարծում եմ, այս կոչը ուշացած է, քանզի Ադրբեջանը, կարծես թե, հասցրել է օգտվել Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից։
4. Ուղիղ կապի լիարժեք օգտագործման կարեւորության մասին հիշատակումը հուշում է, որ Դուշանբեում ձեռքբերված այս պայմանավորվածությունը եւս այս ընթացքում օգտագործվում էր բացառապես որպես քարոզչական հնարք եւ իր նպատակին չի ծառայել։
5. Համանախագահները նորից կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «էական բանակցություններ» (substantive talks) արտահայտությունը։
6. Չկա որեւէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին։
7. Եւ կրկին, բացակայում է որեւէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին»:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ